Ներքին 2 տարի առաջ - 17:33 25-10-2023

ՆԳ նախարարն ԱԺ ամբիոնից ասաց Արցախի Հանրապետություն, բայց շտապեց ուղղել իրեն

Մենք տեղեկություններ ունենք, որ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն․․. ըըը... Լեռնային Ղարաբաղից զենք-զինամթերք է մուտք գործել Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ շտապ «ուղղելով սխալը»։

Նա նշեց, որ մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և 2 միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները կամավոր։

ՆԳ նախարարը հավելեց, որ ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ կատարելու և մարդկանց կոչ անելու՝ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»