Ներքին 2 տարի առաջ - 10:37 25-10-2023

Սյունիքի մարզում մի քանի տոննա դիզվառելիքով բեռնված Mercedes բեռնատարը կողաշրջվել է, կա վիրավոր, ճանապարհը երկկողմանի փակվել էր. shamshyan.com

Այսօր հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 01․30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 53-ամյա Սեդրակ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի՝ դիզվառելիքով բարձված բեռնատարով Շինուհայր-Կապան ավտոճանապարհի 54 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է, և սկսվել է դիզվառելիքի արտահոսք։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանշինի աշխատակիցները։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ․Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի փստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան պատկանում է «Ֆլեշ» ընկերությանը և տեղափոխում էր մի քանի տոննա դիզվառելիք։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի է բերվել և տեղափոխվել անվտանգ վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով