Ներքին 2 տարի առաջ - 23:45 24-10-2023

Կա՛մ ԱԳՆ-ն չի աշխատում, կա՛մ էլ առարկություն չկա, որ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան»․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ տելեգրամում գրել էի, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված կոչ արել, որ ԱԳՆ֊ն նոտա ուղղի ու կանխի նման դեպքերը։ Մեկ օր է անցել, ոչինչ, ոչ մի արձագանք։

Սա նշանակում է` կամ այդ կառույցը չի աշխատում կամ էլ առարկություն չկա, որ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան», ավելին` շուտով Փաշինյանը կհամոզի, որ հազարավոր ադրբեջանցիների վերադարձը «խաղաղությանը» միտված քայլ է ու բնավ կապ չունի, որ մեզ ցեղասպանել ու էթնիկ զտման են ենթարկել...»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան