Ներքին 2 տարի առաջ - 21:47 24-10-2023

Հոկտեմբերի 25-ին 3 մարզի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերության 2023թ. կապիտալ նորոգման պլանով նախատեսված Ջերմուկ-Վայք Dպ-300մմ մայրուղային գազատարի փականային հանգույցի նորոգման աշխատանքները իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի, Ագարակաձոր, Գլաձոր, Վերնաշեն, Գետափ, Մալիշկա բնակավայրերի, Ջերմուկ քաղաքի, Գնդևազ բնակավայրի, Վայք քաղաքի, Արին, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Հեր Հեր բնակավայրերի, նշված շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի 6-րդ փակուղու գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք բնակավայրի Շինարարների, Սարի թաղ, Քոթեջներ թաղամասերի, ինչպես նաև թիվ 6, 7, 8, 9, 10, և 95 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ