Արտաքին 2 տարի առաջ - 16:02 24-10-2023

Լեհաստանի ընդդիմությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Դոնալդ Տուսկի թեկնածությունը

Լեհաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հայտարարել են վարչապետի պաշտոնում Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար Դոնալդ Տուսկի առաջադրման մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Երեքշաբթի և չորեքշաբթի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խորհրդատվություններ կանցկացնի խորհրդարանական բոլոր ուժերի հետ նոր վարչապետի նշանակման թեմայով։

«Այսօր և վաղը մենք նախագահին կներկայացնենք վարչապետի մեր թեկնածու Դոնալդ Տուսկին», - ասել է Կոսինյակ-Կամիշն այլ ընդդիմադիր ուժերի առաջնորդների հետ համատեղ ասուլիսում։

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Լեհաստանում իշխող «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցությունը ստացել է 194 մանդատ Սեյմում, իսկ ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիան»՝ 157, «Երրորդ ուղին»՝ 65, «Ձախականները»՝ 26։ Եվս 18 մանդատ ստացել է ազգայնականների և եվրոսկեպտիկների «Կոնֆեդերացիա» կոալիցիան։

Ուժերի այս հարաբերակցությունը հուշում է, որ PiS-ը չի կարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն, և եթե ընդդիմությանը հաջողվի միավորվել, ապա այն կունենա Սեյմում 248 մանդատ 460-ից և կստանա կառավարություն ձևավորելու հնարավորություն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում