Արտաքին 2 տարի առաջ - 12:55 24-10-2023

Սևաստոպոլում հայտնաբերվել են Ուկրաինայի ՌԾՈւ-ի երեք անանձնակազմ մոտորանավակներ․ ՌԴ ՊՆ

Հոկտեմբերի 24-ի գիշերը Սև ծովում, Սևաստոպոլի շրջանում, հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք անանձնակազմ մոտորանավակներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Մոտորանավակների հայտնաբերման շրջանին հարված է հասցվել հակադիվերսիոն հրթիռառմբային համալիրներով»,- նշվում է հայտարարությունում։

Հաղորդվում է, որ Սևաստոպոլի ծովախորշի արտաքին մասում իրականացվում է հակաականային եւ հակադիվերսիոն միջոցառումների համալիր։

Հոկտեմբերի 24-ի վաղ առավոտյան Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոզժաևն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ «Սեւծովյան նավատորմը հետ է մղում ստորջրյա դիվերսիոն ուժերի եւ հակառակորդի միջոցների գրոհը»։

Սեւաստոպոլը հակամարտության սկզբից մշտապես ենթարկվում է գնդակոծությունների։ Հոկտեմբերի սկզբից նշվում էր, որ հարվածները Սեւծովյան նավատորմին, ինչպես նաեւ Ուկրաինա ATACMS հրթիռների մատակարարումը ստիպել էին հրամանատարությանը վերատեղակայել նավերի մի մասը Սեւաստոպոլից Նովոռոսիյսկ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում