Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:36 24-10-2023

Պետության մոտեցումը չնչին է, արցախցիների կարիքները չեն բավարարվել. Արա Նախշքարյան

Oragir.News-ի տեղեկություններով Շիրակի մարզում այս պահի դրությամբ 4000-ից ավելի արցախցի է բնակվում։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները Շիրակի մարզում իրենց լավ են զգում, սակայն նրանց հոգսերը շատ են, իսկ դրանց լուծումը անհատների, բարերարների և այլ կազմակերպությունների ուսերին է շարունակում մնալ։

«Սեպտեմբերի 19-ից, երբ Արցախը ամբողջությամբ վտանգի մեջ էր, բռնագաղթված արցախցիները փորձեցին գալ Հայաստան և բաժանվեցին Հանրապետության տարբեր մարզերում՝ Շիրակի մարզը ևս զերծ չմնաց: Փաստացի 4000 արցախցի ընտանիք է ապրում Շիրակի մարզում, Գյումրիում չկա հստակ թիվ, թե քանի արցախցի ընտանիք է ապրում, բայց մենք մոտ 250 ընտանիքի արդեն հասցրել ենք հաշվառել։ Պետք է ասեմ, որ Հայ օգնության միությունը և Համազգային հայ կրթական և մշակութային միությունը լսեցին արցախահայերի խնդիրները, կարիքների գնահատում է իրականացվել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրիի գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանը։

Նրա խոսքով՝ մեկին տուն էր պետք, մյուսին աշխատանք, մյուսին էլ՝ վերմակ ու սնունդ։

«Պետության մոտեցումը այնքան չնչին է, որ արցախցիների կարիքները չեն բավարարվել։ Այս պահի դրությամբ Համազգայինի կողմից բաժանվել են հագուստներ, ծայրահեղ ծանր կացության մեջ գտնվող արցախցիներին սնունդ է հատկացվել։ Տրամադրվել են նաև կենցաղային պարագաներ, վերմակներ ու բարձեր»,- նշեց Արա Նախշքարյանը։

Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի Գյումրիի գրասենյակը բացահայտում է նաև Արցախից բռնի տեղահանված տաղանդավորներին, որոնց հնարավորություն է տրվելու կատարելագործվելու և գումար վաստակելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով