Ներքին 2 տարի առաջ - 20:47 23-10-2023

Սպանության մեղադրանքով կալանավորված և փախուստի դիմած 33-ամյա կինը հայտնաբերվել է խոտի դեզով փակված թաքստոցում. shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 22-ին, ՀՀ Առողջապահության նախարարության «Մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից փախուստի դիմած կալանավորը նախկինում դատապարտված է եղել ՀՀ նախկին Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) մեղադրանքով:

Այդ օրը նշված կենտրոնի մաշկաբանական բաժանմունքի թիվ 12 հիվանդասենյակից կալանավորված 33-ամյա Մարիետա Խ.-ն կարողացել է անարգել շենքից դուրս գալ: Գիշերը ժամը 05:40-ի սահմաններում նկատել են, որ կալանավորվածը օգտվելով իր նկատմամբ հսկողություն իրականացնող ծառայողների անուշադրությունից, ժամը 01:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում շենքից փախել է:

Մարիետա Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ հսկայածավալ աշխատանքներ են կատարվել։ Նրան հայտնաբերել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի դաշտամիջյան տարածքում գտնվող խոտի դեզերով փակված թաքստոցից:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով նրան հայտնաբերելու համար օպերացիան կրել է՝ «Ասեղ չես, որ խոտի դեզում կորես» անունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում