Արտաքին 2 տարի առաջ - 17:28 23-10-2023

Ֆիդանը շեշտում է՝ Անկարան թույլ չի տա, որ պաղեստինցիների տառապանքները շարունակվեն

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ներկայումս Գազայի ճգնաժամի հարցում վարվող քաղակաքանության արդյունքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի կարող լուծվել:

Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանն ասել Եգիպտոսում «Գազայում առկա զարգացումները, Պաղեստինի հայցի ապագան և խաղաղության գործընթացը» թեմայով գումարված նախագահների ու վարչապետների գագաթաժողովի շրջանակներում իր ունեցած ելույթում:

Հաքան Ֆիդանը շեշտել է, որ Իսրայելը խախտում է մարդու իրավունքները և որ նա պետք է հարգանք ցուցաբերի Երուսաղեմում և Մեսջիդի Աքսայում գտնվող մուսուլմանական ու քրիստոնեական սրբատեղիների նկատմամբ: Նրա խոսքով՝ Իսրայելն իր քայլերով ոտնահարում է պաղեստինցիների իրավունքները:

«Դա անում է ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կամ այդ դիմակի ներքո: Մենք դրան ասում ենք՝ երբեք: Թե՛ պաղեստինցիների և թե՛ մեկ ուրիշի համար»:

Բացի այդ Ֆիդանն ընդգծել է, որ վերոհիշյալ ճգնաժամի շարունակության դեպքում կարող են գլոբալ հետևանքների ականատես լինել:
«Սակայն մենք տևական խաղաղություն ենք ուզում: Իսկական պատմական ժամանակներում ենք ապրում: Մենք երբեք թույլ չենք տալու, որ պաղեստինցիների տառապանքները շարունակվեն»:

Նա նաև հիշեցրել է խնդրի լուծման վերաբերյալ Թուրքիայի տեսակետի մասին. «Խաղաղության գործընթացը կարելի է սկսել 2 պետության ստեղծմամբ»:

Հիշեցնենք, որ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին էր հարձավել Իսրայելի վրա, ինչն էլ վերաճելով լայնամասշտաբ ռազմական գործողությունների, շարունակվում է մինչ օրս:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան