Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:53 22-10-2023

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչը փախլավա է պատրաստում և վաճառում

Արցախյան վերջին պատերազմից հետո Ստեփանակերտից տեղահանված Նարինե Վանյանը Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում ավելի քան 20 տարի աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Բռնի տեղահանումից հետո արցախցի կինը հաստատվել է Երևանում և այժմ փոքրիկ բիզնես է հիմնել․ փախլավա է պատրաստում և վաճառում։

«Այս պահին ֆիզարձակուրդում եմ․ փոքրիկ բալիկ ունեմ։ Հիմա ո՛չ աշխատանքը կա, ո՛չ դեկրետը, ո՛չ մեր դպրոցը․․․ Մոտ 1 տարի առաջ աշխատանքի բերումով եկել ենք այստեղ՝ թողնելով մեր տունը Ստեփանակերտում, հայրական օջախը՝ Մարտունիում։ Բլոկադայի և պատերազմի պատճառով վերադառնալ էլ չկարողացանք, հիմա էլ արդեն 8 հոգով ապրում ենք Երևանում՝ բարեկամի տանը։ Բոլորս զրկվել ենք աշխատանքից։ Միշտ բարի նախանձով եմ նայել այն մարդկանց, որոնք արհեստով են զբաղվում, սակայն երբևէ չեմ մտածել, որ օրերից մի օր ես էլ արհեստ կունենամ։ Փախլավայի միտքը նոր է՝ 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո։ Առաջին անգամ փախլավան պատրաստեցի և հյուրասիրեցի հարևաններիս։ Այնքան հավանեցին, որ առաջարկեցին իրենց համար թխել և պատվեր ներկայացրին։ Ես էլ համաձայնեցի։ Արդեն քիչ-քիչ պատվերներս շատանում են։ Այսօր արդեն 2 պատվեր ունեմ»,- պատմեց կինը։



Վանյան Նարինեն մեզ հետ զրույցում նաև նշեց, որ առաջին իսկ հնարավորության դեպքում նորից դպրոցում կաշխատի․ «Ինքս պաշտում եմ մանկավարժի իմ մասնագիտությունը և առաջին իսկ հնարավորության դեպքում իսկույն դպրոցում պիտի աշխատեմ։ Դիմել եմ ԿԳՄՍ նախարարության ստեղծած հարթակին աշխատանքի համար, սակայն դեռ արձագանք չկա»։

Արցախցի կնոջից փախլավա պատվիրելու համար կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ 091235316։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է