Արտաքին 2 տարի առաջ - 10:22 21-10-2023

Ավստրալիայում պաղեստինամետ զանգվածային երթ է անցկացվել

Շաբաթ օրը Ավստրալիայի ամենամեծ քաղաքում՝ Սիդնեյում, հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի՝ ի պաշտպանություն պաղեստինցիների, երթը վերջին պահին արժանացել էր հավանության այն մտավախությունների ֆոնին, որ նախորդ հանրահավաքի որոշ մասնակիցներ վանկարկել էին հակահրեական կարգախոսներ, տեղեկացրել է Reuters-ը։

Սիդնեյում երթին մասնակցել է մոտ 15 հազար մարդ, տեղեկացրել է միջոցառման կազմակերպիչ Palestine Action Group-ը։ Ցուցարարները վանկարկել են «Պաղեստինը երբեք չի մահանա» եւ թափահարել են պաղեստինյան դրոշներ։ Ոստիկանությունը պարեկել է միջոցառումը՝ փակելով քաղաքի փողոցները, իսկ ցուցարարների գլխավերեւում ոստիկանական ուղղաթիռներ էին պտտցվում։

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ բերման ենթարկվածներ չեն եղել, իսկ Palestine Action Group-ի ներկայացուցիչ Ամալ Նասերը հայտարարել է, որ երթը կրել է խաղաղ բնույթ։

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ շաբաթ օրը նախատեսված են նաեւ հանրահավաքներ Բրիսբեն, Պերտ եւ Հոբերտ նահանգների մայրաքաղաքներում։

Անցած հանգստյան օրերին հազարավոր մարդիկ մասնակցել են հանրահավաքների ամբողջ Ավստրալիայում, որոնք հիմնականում անցել են խաղաղ իրադրությունում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում