Ներքին 2 տարի առաջ - 18:02 20-10-2023

Վաչե Տերտերյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ ԵԽ-ն համարվում է Հայաստանի կարևոր գործընկերներից՝ ներկայացնելով տեղական ժողովրդավարության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները։

Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ այցը նպատակ ունի հստակեցնել բռնի տեղահանված մեր հայրենակիցների ունեցած կարիքները, խնդիրները, մարդկանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերը:
Տերտերյանը հյուրերին ներկայացրել է իրավիճակը, խոսել է կառավարության և համայնքների արդյունավետ համագործակցությունից, և այս համատեքստում կարևոր և առաջնային համարել ուշադրությունը բևեռել համայնքների հանրային կարիքների գնահատմանը:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հետաքրքրվել է բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության վայրերով ապահովելու, երեխաների դպրոց հաճախելու և կենսապայմաններ ապահովելու նպատակով կառավարության կողմից իրականացվող ծրագրերից և կառավարության ռազմավարությունից:

Նախարարի տեղակալը ներկայացրել է կառավարության կողմից հաստատված օժանդակության ծրագրերը և նշել, որ կառավարության կողմից տրվող ֆինանսական օժանդակությունը հնարավորություն է տալիս մեր հայրենակիցներին ազատ ընտրելու իրենց կեցության վայրերը: Երեխաների դպրոց հաճախելու վերաբերյալ Տերտերյանը ներկայացրել է, որ ամեն օր կատրվում է մոնիտորինգ․ կատարված աշխատանքների արդյունքում դպրոց երեխաների հաճախելիությունը ավելանում է:

Վաչե Տերտերյանը խոսել է նաև նաև միջազգային կազմակերպությունների հետ ունեցած համագործակցությանից:

Հանդիպման ավարտին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը շնորհակալություն է հայտնել իրավիճակի մասին մանրամասն քննարկում ունենալու հնարավորության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում