Ներքին 2 տարի առաջ - 17:00 20-10-2023

Գյումրիում մութ ու ցուրտ տարիները հետ են եկել, ոչ լույս ունենք, ոչ գազ, ոչ էլ ջուր․ բնակիչներ

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 58 թաղամասում մի քանի օր է՝ ոչ լույս, կա, ոչ գազ, ոչ էլ ջուր։ Բնակիչներն Oragir.News-ի հետ զրույցում ահազանգում են, որ նման դեպք առաջին անգամ է գրանցվել․

«Շատ են եղել դեպքերը,երբ լույսը ժամերով անջատել են, գազ չի եղել, կամ ջուրն են մի քանի ժամով կտրել, բայց, որ բոլորը միասին անջատեն, նման բան չէր եղել։ Ահավոր է, 3 օր է չենք կարողանում ոչ մի բան անել, ոչ ճաշ ենք կարողանում պատրաստել, ոչ լողանալ, ոչ մի բան, մութ տեղը նստում ենք»։

Բնակիչներից մեկ ուրիշն էլ ասաց, որ գազի անջատման մասին նախապես տեղեկացրել են․
«Մեզ ասացին, որ 2 օր գազ չի լինելու, աշխատանքներ են կատարում, բայց այդ ընթացքում լույսը 4-5 անգամ անջատեցին, մեր վերևի թաղում ևս լույս, գազ, ջուր անջատել էին, Տպավորություն է, որ մութ ու ցուրտ տարիները հետ են եկել»։

Մեզ ահազանգած գյումրեցիները նաև ասացին, որ Արթիկում ևս նման խնդիր կա․
«Քույրս բնակվում է Արթիկում, իրենց մոտ ևս նույն խնդիրն էր։ Չգիտենք՝ ինչ կլինի վերջը, բայց պետք է մի քայլ ձեռնարկեն, որ ժողովուրդը նման վատ վիճակում չհայտնվի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան