Արտաքին 2 տարի առաջ - 11:55 20-10-2023

Իսրայելի և Ուկրաինայի հաղթանակը ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունի. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունի Իսրայելի և Ուկրաինայի հաղթանակը: Այս մասին Բայդենն ասել է ամերիկացիներին ուղղված իր ուղերձում։

Պետության ղեկավարը շեշտել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում դադարեցնել Ուկրաինային օգնության տրամադրումը։ Նրա համոզմամբ՝ եթե Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին չկանգնեցնեն, ապա վերջինս չի սահմանափակվի միայն Ուկրաինայով, նրա սպառնալիքի ներքո են նաև Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան:

«Գիտեմ՝ այս հակամարտությունները հեռու են թվում և բնական հարց կհնչի՝ ի՞նչ են դրանք նշանակում Ամերիկայի համար: Այսպիսով, թույլ տվեք ասել ձեզ, թե ինչու է Ամերիկայի ազգային անվտանգության համար կենսական վստահ լինելը, որ Իսրայելը և Ուկրաինան հաջողության են հասնում:

Գիտեք, պատմությունը մեզ սովորեցրել է, որ երբ ահաբեկիչները գին չեն վճարում իրենց ահաբեկչության համար, երբ բռնապետերը գին չեն վճարում իրենց ագրեսիայի համար, նրանք ավելի շատ քաոս, մահ և ավելի շատ ավերածություններ են առաջացնում: Նրանք շարունակում են առաջ գնալ, և ԱՄՆ-ի և աշխարհի համար ծախսերն ու սպառնալիքները շարունակում են աճել: Այսպիսով, եթե մենք չկանգնեցնենք Պուտինի ախորժակն իշխանության և վերահսկողության համար Ուկրաինայում, նա չի սահմանափակվի միայն Ուկրաինայով»,- ասել է նա։

Բայդենը հավելել է՝ ԱՄՆ-ն չի ցանկանում, որ ամերիկյան զորքերը կռվեն Ռուսաստանում կամ կռվեն ընդդեմ Ռուսաստանի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»