Սպորտ 2 տարի առաջ - 10:20 20-10-2023

Հայաստանի Պրեմիեր լիգա․ տուրի կենտրոնական հանդիպումը՝ այսօր

Վերսկսվել է ֆուտբոլի IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունը։

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, 12-րդ տուրի կենտրոնական խաղում կմրցեն «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»․ կարևորագույն հանդիպումը կկայանա Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 15։00-ին։

Զուգահեռաբար Չարենցավանում կկայանա նաև «Վան» - «Ալաշկերտ» հանդիպումը։