Արտաքին 2 տարի առաջ - 15:28 19-10-2023

Վաշինգտոնն Անկարային հավաստիացրել է, որ ավիակիրները նախատեսված են բնակչությանը տարհանելու համար

ԱՄՆ պաշտոնյաները հավաստիացրել են իրենց թուրք գործընկերներին, որ ԱՄՆ ավիակիրները Միջերկրական ծովի արևելյան հատված են ուղարկվել խաղաղ բնակիչների հնարավոր տարհանման համար: Ինչպես փոխանցում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակը։

«Երբ մենք բարձրացնում ենք այս հարցը մեր ամերիկացի գործընկերների հետ, նրանք մեզ ասում են, որ այդ ավիակիր խմբերն ուղարկվել են այնտեղ՝ տարածաշրջանից խաղաղ բնակիչներին տարհանելու համար՝ ոչ ռազմական գործողությունների շրջանակներում»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն երկու ավիակիր և օժանդակ նավ է ուղարկել Միջերկրական ծովի արևելյան հատված՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների անսպասելի հարձակումից հետո։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին այս քայլի համար՝ ասելով, որ դա «լուրջ ջարդ» կհրահրի Գազայի հատվածում։ Նա նաեւ ասել է, որ տարածաշրջանում ամերիկյան ավիակիրների տեղակայումը խոչընդոտում է տարածաշրջանում հանգստություն հաստատելու Թուրքիայի ջանքերին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ ավիակիրների մարտական ​​խմբերի տեղակայումը տարածաշրջան «նախատեսված էր ոչ թե որպես սադրանք, այլ զսպող գործոն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով