Ներքին 2 տարի առաջ - 21:05 18-10-2023

Ամուսինն իր օգնականն է, եղբայրը՝ նախկին շեֆի․ Պալյանները գրոհել են ԱԺ-ն

2018 թվականի «հեղափոխության» էյֆորիայի տակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ «Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի մոտիկ, բաջանաղ, վարչապետենց քուչի լավ տղա, սենց բաներ չեն լինելու, արագ տեմպերով միլիոնատեր դարձող ախպեր չի լինելու»:

Իշխանության գալուց կարճ ժամանակ անց, սակայն, Փաշինյանի և իր թիմակիցների աներձագները, քավորներն ու սանիկները, ընկերները, ինչպես նաև մորաքրոջ հասները տարբեր պաշտոնների նշանակվեցին։ Նրանցից մեկն էլ Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանն է, որը հիմա էլ ամուսնուն է պաշտոնի նշանակել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի ամուսինը՝ Ալբերտ Մարտիրոսյանը, որը Գյումրիում հայտնի է Աբուլիկ անունով, նախքան պատգամավոր կնոջ օգնական դառնալը, կնոջ հովանավորչությամբ աշխատանքի էր անցել Գյումրիի անտառտնտեսության մասնաճյուղում, բայց 1 շաբաթ անց գործուղվեց ԱԺ։

Նշենք, որ Ալբերտ Մարտիրոսյանը քաղաքականություն մտնելու փորձեր արել է 2021 թվականից՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Նա ՔՊ ցուցակով առաջադրվել էր ավագանու անդամ, բայց քանի որ ցուցակի վերջին համարներում էր, այդպես էլ չհաջողվեց ավագանու անդամ դառնալ։

Ալբերտ Մարտիրոսյանը Գյումրիում արծաթե զարդերի խանութ ունի (58 թաղամասում), վերջինիս անվան հետ են կապվում նաև Գյումրիում գործող արագ սննդի մի քանի կետեր։ Հարկ է նշել, որ նախքան հեղափոխությունը թե՛ Ալբերտ Մարտիրոսյանը, թե՛ նրա պատգամավոր կինը ոչնչով աչքի չէին ընկնում։

Էմմա Պալյանը լրագրողական կարիերան սկսել է Գյումրի ԳԱԼԱ ՀԸ- ից, այնուհետև տեղափոխվել է Երևան և araratnews կայքում որպես թողարկիչ է աշխատել, կարճ ժամանակ անց՝ որպես խմբագիր։ 2018-ի իշխանափոխությունից հետո Էմմա Պալյանը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի օգնականն էր, որոշակի դադարից հետո գործուղվեց Ազգային ժողով, կրկին Կարեն Սարուխանյանի օգնական էր, իսկ 2021 թվականի մարտից արդեն պատգամավոր է աշխատում և ԱԺ բերեց եղբորը և ամուսնուն։

Պալյանի եղբայրը՝ Հայկ Պալյանը, ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականն է։ Ի դեպ, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ Էմմա Պալյանի զույգ եղբայրների՝ Գոռ և Հայկո Պալյանների անվան հետ է կապվում ֆեյք օգտատերերի հաշիվները, ինչպես նաև ընդդիմադիրների հանրահավաքների ժամանակ սադրիչ գործողություններ կազմակերպելը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում