Ներքին 2 տարի առաջ - 18:01 18-10-2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և ֆրանկոֆոն երկրների հետ սերտ հարաբերությունները:

«Դուք միշտ սպասված հյուր եք Հայաստանի Հանրապետությունում, ողջունում եմ նաև ձեր ներկայացուցչական պատվիրակության անդամներին, վստահ եմ, որ լավատեղյակ եք մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին և շնորհակալ ենք այն աջակցության համար, որը ցուցաբերում են ֆրանկոֆոն երկրները մեզ՝ այս դժվար օրերին»,- ասել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Լուիզ Մուշիկիվաբոն նշել է, որ իրենք ցանկանում են ի ցույց դնել ֆրանկոֆոն երկրների աջակցությունը Հայաստանին և այդ նպատակով պատվիրակության կազմում ընդգրկված են միջազգային կազմակերպության գործընկերները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և կազմակերպության անդամ երկրների հետ հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ հարցեր: Զրույցի ընթացում անդրադարձ է կատարվել տարածարջանային ընդհանուր իրողություններին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է Հայաստանի հաստատակամությունը հարավկովկասյան տարածաշրջանում վերջնական խաղաղության հասնելու և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան