Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:10 18-10-2023

Կին-տղամարդ շփում է եղել․ ԱԱԾ-ն պետական դավաճանության հոդվածով անմեղ մարդու է կալանավորել  

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ն պարբերաբար պետական դավաճանության մասին հայտարարություններ էր տարածում, անհատների կամ խմբավորումների կալանավորում, սակայն շատ հաճախ այդ անձանց մեղքը չի ապացուցվում և նրանք ազատ են արձակվում։ Այս դեպքում սակայն, ԱԱԾ-ն նույն հնչեղությամբ հայտարարություն չի տարածում, որ սխալվել են, դավաճանություն չի եղել։

Նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2022 թվականի փետրվարին, երբ ԱԱԾ-ն ձերբակալեց, ապա կալանավորեց մի զինվորականի, որը 4 ամիս անց ազատ արձակվեց, իսկ ավելի ուշ արդարացվեց։

Փաստաբան Արթուր Հարությունյանը Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց նշված դեպքից․
«2022 թվականի փետրվարի 12-ին է ձերբակալվել իմ պաշտպանյալը՝ պետական դավաճանություն կատարելու կասկածանքով և 72 ժամվա ընթացքում լինելով ձերբակալվածի կարգավիճակով նույն հոդվածով նրան մեղադրանք է առաջադրվել, որ գումարի, վարձատրության դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է տրամադրել օտարերկրյա գործակալ հանդիսացող, ինչ-որ անձնավորության։ Սակայն ի սկզբանե մեր տեսակետը եղել է այն, որ դա մեծ թյուրիմացության արդյունք է և մեր պաշտպանյալը որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող հանցանքի հետ, պարզապես կին-տղամարդ շփում է եղել համացանցի միջոցով․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով