Ներքին Միտք 2 տարի առաջ - 11:22 18-10-2023

Սաակաշվիլիին խորհուրդ կտամ` խորհուրդ չտալ, կամ` փոխել հասցեատիրոջը. Արսեն Խառատյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Ասում է` Նիկոլ ժամանակ չունես, հենց հիմա հայտարարիր ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիականից դուրս գալու մասին ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը բռնիր: Լավ է ասում` սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն:

Բայց սա դեռ մի կողմ. ամենամեծ ցինիզմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խորհուրդն է, որտեղ նա բառացիորեն հետևյալն է ասում. «Դուք պետք է բաց հայտարարեք և անմիջապես խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ»:

Սաակաշվիլիին փոխանցել է պետք, որ օր չի անցնում, որ Փաշինյանը չհայտարարի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ընդ որում` հենց արևմտյան հարթակներից: Այդ իր վաղեմի ընկեր Ալիեւն է, որ ոչ միայն չի ուզում արեւմտյան միջնորդությամբ խաղաղություն, այլև Արևմուտքի երեսին թքելով Պուտինի կողքից տեղ չի գնում, և հենց Ռուսաստանի միջնորդությամբ ու շահերի ներկայացմամբ է «խաղաղությունից» խոսում:

Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին ոչ միայն ծպտուն չհանեց էթնիկ զտումների Բաքվի քաղաքականության մասին, այլև անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիևին և Ադրբեջանի ժողովրդին Արցախը հայաթափելու կապակցությամբ: Հիմա էլ իրեն իրավունք է վերապահում բացատրել, թե` «խաղաղության հասնելը որքան կարեւոր է»:

Նախկին նախագահին խորհուրդ կտամ զերծ մնալ բաց նամակներ գրելուց, իսկ եթե իրոք մի լավ բան է ուզում անել, ապա կոչ եմ անում այսօր ևեթ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ` Իլհամ Ալիևի հետ և հորդորել նրան այս ամսվա վերջին Բրյուսել գնալ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու:
Առայժմ այսքանը` առողջ եղեք...»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով