Սպորտ 3 տարի առաջ - 22:02 17-10-2023

16 հազար դրամ՝ «Հանրապետական» մարզադաշտի մեկ տոմսի արժեքը․ ՀՖՖ-ի անարխիան

Ինչպես հայտնի է, ՀՖՖ-ն բարձրացրել է Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպման տոմսերի գները։ Եռակի թանկացումները այս պարագայում ոչնչով բացատրված չեն։

Պարզապես հարկ է հիշել, որ մի քանի տարի առաջ անգլիական «Լիվերպուլի» երկրպագուները բոյկոտեցին թիմի տնային հանդիպումը, քանի որ հանդիպման տոմսերը 69 դոլարից դարձել էին 77 դոլար։ Երկրպագուները լքել էին մարզադաշտը։

Անմիջապես ակումբը ներողություն էր խնդրել և վերանայել թանկացումը։ Նույն իրավիճակը կար նաև՝ կապված «Տոտենհեմի» հետ։

Այժմ, մի երկրում, որի մարզադաշտը բավականին անհարմար է ֆուտբոլ նայելու համար, տոմսերի գները հասել են մինչև 12 հազար դրամի։

Հիշեցնենք, որ նոյեմբեի 18-ին կայանալիք Հայաստան - Ուելս հանդիպման տոմսերը այս արժեքների են․

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ

Համեմատության համար նշենք Հայաստան - Խորվաթիա հանդիպման տոմսերի գները․

Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան