Արտաքին 3 տարի առաջ - 18:28 17-10-2023

Էրդողանը ներկայացրել է առաջիկա 5 տարվա ճանապարհային քարտեզը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում հրապարակում է կատարել, որտեղ նշվում է․ «Մենք մեր աշխատանքն իրականացնում ենք 2053-ի տեսլականով և կազմել ենք 12-րդ զարգացման ծրագիրը, որը սահմանում է Թուրքիայի առաջիկա 5 տարվա ճանապարհային քարտեզը»։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը մասնավորապես նշել է.«Թուրքիայի խորհրդարանում կներկայացնենք զարգացման 12-րդ ծրագիրը, որը պատրաստել ենք ողջամտությամբ և մեր հասարակական և մասնագիտական կազմակերպությունների ու բիզնես աշխարհի ներդրումներով»։

5 տարվա զարգացման ծրագիրը բաղկացած է հետևյալ 5 առանցքային կետերից.

1․ որակավորում ունեցող մարդ, ամուր ընտանիք, առողջ հասարակություն
2․ կայուն աճ, հզոր տնտեսություն
3․ կանաչ և թվային փոխակերպմամբ մրցակցային արտադրություն
4․ աղետներին դիմադրող բնակելի տարածքներ, կայուն միջավայր
5․ արդարության վրա հիմնված ժողովրդավարական լավ կառավարում

12-րդ զարգացման ծրագրի նպատակն է ունենալ միջինը 5% կայուն և հավասարակշռված աճ։ 2028-ին ազգային եկամուտը պիտի կազմի 1 տրլն 589 մլրդ դոլար, իսկ 1 շնչին բաժին ընկնող եկամուտը՝ 17․554 դոլար։

Կանխատեսում ենք, որ կլինի գործազրկության կրճատում մինչև 7․5%՝ տարեկան ապահովելով մինջինը 3% զբաղվածության աճ:

Նպատակ կա ընթացիկ հաշվի դեֆիցիտը հասցնել զրոյին մոտ մակարդակի՝ ավելացնելով ապրանքների արտահանումը մինչև 375 մլրդ դոլարի, ինչպես նաև զբոսաշրջության եկամուտները ավելացնել (100 մլրդ դոլար)։

Նպատակադրվածություն կա գնաճը մշտապես իջեցել միանիշ թվի և մինչև 2028-ի վերջը այն հասցնել 4․7%-ի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում