Ներքին 3 տարի առաջ - 18:14 17-10-2023

Շիրակի մարզպետարանում զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր անցկացվել է աշխատանքային խորհդակցություն ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանի, ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի, Շիրակի կայազորի պետ, գնդապետ Սուրեն Մալումյանի, ռազմական ոստիկանության, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ծառայությունների ղեկավարների, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարների, համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելուն, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքներին, արտոնություններին, վերջին շրջանում սոցիալական երաշխիքների ուղղությամբ կատարված օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցերի, որոնք ուղղված են պայմանագրային զինվորական ծառայությունը առավել գրավիչ դարձնելուն։

Քննարկվել են նաև վարժական հավաքների անցկացման և մի շարք ընթացիկ կազմակերպչական հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»