Ներքին 3 տարի առաջ - 17:33 17-10-2023

ՊԵԿ-ը հաղորդում է ներկայացրել ՔԿ՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու վերաբերյալ

2023 թվականի հունիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե՝ անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու վերաբերյալ։

2023 թվականի հունիսի 23-ին վարույթն իրականացնող մարմինը, արձաագրելով, որ հաղորդումը չի պարունակում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ, քրեական վարույթ չի նախաձեռնել, ինչի մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին:

2023 թվականի հունիսի 26-ին դատախազը չի հաստատել քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու օրինականությունը և հանձնարարել՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) նախաձեռնել քրեական վարույթ, իրականացնել նախաքննություն:

Դատախազի հանձնարարության արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հիմնավորվել է, որ Ա.Մ.-ն, լինելով անհատ ձեռնարկատեր, առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով՝ 2020-2023 թվականների ընթացքում հաշվարկների մեջ ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 513 մլն 917 հազար 628 դրամի վնաս:

Նախաքննության ընթացքում Ա.Մ.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը և չի առարկել, որպեսզի իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվի Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված (ոչ արդարացնող) հիմքով:

2023 թվականի հոկտեմբերի 13-ին դատախազը Ա.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում է կայացրել՝ ոչ արդարացնող հիմքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով