Արտաքին 3 տարի առաջ - 17:21 17-10-2023

ՀԱՄԱՍ-ը մտադիր է պատանդներին փոխանակել 6000 պաղեստինցիների հետ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մտադիր է Իսրայելի հարավում գերեվարված պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 6000 պաղեստինցիների հետ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է արտերկրում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մաշալը։


«Սիոնիստական ​​(խմբ․՝ իսրայելական) բանտերում պահվում են 6000 պաղեստինցի տղամարդիկ և կանայք, որոնց մենք ցանկանում ենք ազատել իսրայելցի գերիների դիմաց։ Դիմադրությունը բավականաչափ ուժեր ունի և կարող է բանտերն ազատել բոլոր բանտարկյալներից», - ասել է նա։

Ինչպես հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզ էդ Դին ալ Քասամի» բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբայդան, արմատականների մոտ կա 200-250 պատանդ: Al Jazeera-ի եթերում հարցազրույցի ժամանակ Ուբայդան հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով 22 պատանդ է զոհվել։

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում Իսրայելից գերեվարված 199 մարդու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան