Ներքին 3 տարի առաջ - 14:18 17-10-2023

Վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, եթե չլիներ ժողովրդավար. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդավարական Հայաստանն անցնում է ծանր փորձությունների միջով, Եվրախորհրդարանի լիագումար նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե շատերն ասում են, որ Հայաստանն այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց, ըստ նրա, վերջին տարիներին Հայաստանը կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար։ «Շատերն ասում են, որ Հայաստանը այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիների՝ իրեն բաժին հասած անխուսափելի փորձություննրից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, թե երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածքի խորքը, ՀԱՊԿ-ը, Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորություններ ունեցող երկրները միայնակ թողեցին ՀՀ-ին։

«Բայց Հայաստանի ժողովուրդը կարողացավ ամուր կանգնել ՀՀ անկախության, ինքիշխանության ու ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, ու կազմակերպվեցին խորհրդարանական այնպիսի ընտրություններ, որոնք միջազգայնորեն ճանաչվեցին ազատ, ժողովրդավարական, թափանցիկ ու մրցակցային։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքին ճգնաժամը հաղթահարելու միջոց և ոչ թե հակառակը», - ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով