Արտաքին 3 տարի առաջ - 13:10 17-10-2023

Բաքուն հույս ունի, որ խաղաղության հնարավորությունները Երևանի կողմից դրական կգնահատվեն․ Բայրամով

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե, իբր Բաքուն «չի թիրախավորում հայ բնակիչներին»։ Նրա խոսքով՝ այդ մասին փաստել են նաև տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելությունը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և անգամ Հայաստանի վարչապետը։ Նա ասել է, որ Ադրբեջանի դեմ շարունակվող զրպարտչական արշավը, հայ բնակիչների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու վերաբերյալ մեղադրանքներն «անհիմն են», և դա Հայաստանի և որոշ երկրների «քաղաքական շահարկումների մի մասն է»։

Բայրամովը նշել է՝ «Ադրբեջանը հայտարարել է հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրերի մասին, այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, և համապատասխան հարթակի միջոցով հայերից ստացված դիմումները քննարկվում են»։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական շանսեր կան։ Կարևոր է խուսափել սադրիչ քայլերից, որոնք խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ջանքերին, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված կոչերին աջակցող հայտարարություններին»,- ասել է նա։

Բայրամովը հավելել է՝ «Բաքուն հուսով է, որ խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությունները դրական կգնահատվեն Հայաստանի կողմից»։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով