Արտաքին 3 տարի առաջ - 12:05 17-10-2023

Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք. Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն Սյունիքը ճանաչում է որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։

Այս մասին պաշտոնյան ասել է BBC-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Սյունիքի գրավման սպառնալիքի վերաբերյալ Հայաստանի մտահոգությունների մասին հարցին։

«Մենք ընդունում ենք, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ամիրբեկովը նշել է, որ Բաքվին անհրաժեշտ են յուրաքանչյուր ուղևորի անվտանգության հուսալի երաշխիքներ, ով գնացք կնստի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան կամ հակառակ ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է բանակցությունների, բայց եթե Հայաստանը որոշի ձգձգել գործընթացը, ապա ադրբեջանական կողմը պատրաստ է երթուղի հարթել Իրանի տարածքով։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի