Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 17-10-2023

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՊՆ լրատվական վարչության նախկին ղեկավար Գեւորգ Ալթունյանը կալանավորվել է։ Նրա պաշտպան Գոռ Սողոյանը մեզ ասաց․ «Առաջին ատյանի դատարանը տնային կալանք եւ գրավ կիրառեց, դատախազությունը բողոքարկեց, վերաքննիչը բեկանեց։ Քննչականն ի սկզբանե դիմել էր կալանավորման միջնորդությամբ, սակայն դատարանը տնային կալանք եւ գրավ էր կիրառել»։ Բողոքարկելո՞ւ են վերաքննիչի որոշումը։

«Պետք է քննարկենք, այս պահի դրությամբ` ոչ, բողոքարկված չէ»։ Ալթունյանի մասնակցությամբ ի՞նչ քննչական-դատավարական գործողություններ են իրականացվել։

«Մենք ենք միջնորդել, հարցաքննվել է, շատ ծավալուն ցուցմունք է տվել, եւ էլի գործողություններ ենք միջնորդել, որ կատարեն, որովհետեւ այն, ինչ իրեն առաջադրված է, որեւէ կապ չունի իրականության հետ»,- ասաց Սողոյանը։

Նշենք, որ Ալթունյանն ու եւս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են «ՊՆ գնումների գործընթացի արդյունքում փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները