Ներքին 3 տարի առաջ - 19:32 16-10-2023

Վահան Քերոբյանը Աբու Դաբիում հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի հետ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 16-ին ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Ռեբեքա Գրինսպանի հետ։

Հանդիպմանը նախարարը UNCTAD-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ոլորտում վերջին շրջանում գրանցվող աճի բարձր ցուցանիշները։

Անդրադառնալով Հայաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումներին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ Արաբական Միացյալ էմիրություններն ունեն ծանրակշիռ դեր։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրող այլ հարցեր ևս։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»