Ներքին 3 տարի առաջ - 18:39 16-10-2023

Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարարը խոսել են Ադրբեջանի ծրագրած էթնիկ զտումների քաղաքականության մասին

Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Ի շարունակություն սեպտեմբերին Նյու Յորքում երկու նախարարների հանդիպման՝ հեռախոսազանգի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակի հետ կապված հարցեր:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ չնայած միջազգային գործընկերների հասցեական ուղերձներին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին հերթական անգամ դիմեց ուժի կիրառման, և Լեռնային Ղարաբաղի 9 ամիս տևած շրջափակումից հետո ավելի քան 100 հազար հայ ստիպված էր լքել իր հայրենիքը և ապահով ապաստան գտնել Հայաստանում: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները մաս էին կազմում նախապես ծրագրված էթնիկ զտումների քաղաքականության, որի մասին Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ահազանգում էր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերներին և նրանց իրավունքների հասցեագրման հարցերին:

Տարածաշրջանում անվտանգային ընդհանուր իրավիճակի համատեքստում ընդգծվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ նկրտումների զսպման անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով