Ներքին 3 տարի առաջ - 13:48 15-10-2023

Քարոզչությունը Հայաստանում կարողացել է հանրային ընկալումից դուրս բերել այն պարզ իրողությունը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Քարոզչությունը Հայաստանում կարողացել է հանրային ընկալումից դուրս բերել այն պարզ իրողությունը, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է և ԱՄՆ ռազմական դաշնակիցը մեր տարածաշրջանում։ Շատերը դժվարությամբ են ընկալում, որ Հվ. Կովկասում Թուրքիայի դիրքերի առաջխաղացումը ի հակադրություն Իրանի և Ռուսաստանի, բխում է ԱՄՆ և ՆԱՏՕ շահերից։ Իսկ թե ինչ կանի դրա արդյունքում Թուրքիան Հայաստանի հետ, տասներորդական նշանակության հարց է։

Այս ընկալումը կոտրելու համար պետք հիշեցնել, որ Թուրքիան ՆԱՏՕ է։

Թուրքիայում սա լավ են գիտակցում՝ որքան էլ որ հռետորաբանության մակարդակում ունենան լարվածություն և հակասություն ՆԱՏՕ հետ։

Ահա George Marshal Fund-ի ամենաթարմ հարցման թարմ արդյունքները ՆԱՏՕ անդամ երկրներում։

Թուրքիայում այն հարցին, թե «որքա՞ն կարևոր է ՆԱՏՕ-ն ձեր երկրի անվտանգության համար», հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 80%-ը պատասխանել է «Շատ կարևոր է» կամ «կարևոր է»։ Հակառակ կարծիքին են 15 %-ը (երբեմնի 30%-ի փոխարեն)։

Եվ միայն հայաստանյան որոշ քարոզիչներ են գիտակցաբար ստում այս հարցում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ