Ավելին 3 տարի առաջ - 10:59 15-10-2023

Մեռած մոլորակի վրա արվեստ չի կարող լինել. բնապահպան-ակտիվիստները ներկ են լցրել Պաբլո Պիկասոյի նկարի վրա

Կլիմայի ակտիվիստները Լիսաբոնում հարձակվել են Պաբլո Պիկասոյի պատմական կտավի վրա։ Այս մասին գրում է Vozpopuli-ն։

Զոհը Պաբլո Պիկասոյի Femme dans un fauteuil (Մետամորֆոզ) գործն էր՝ MAC/CCB Ժամանակակից արվեստի թանգարանում:
1929 թվականի արվեստի գործը, որը պաշտպանված էր ապակիով, վնասվել էր կարմիր ներկի շիթից, որը նետել էին երկու ակտիվիստներ, որոնք հետո նստել են հատակին և ներկով ներկված ձեռքերը սեղմել են պատին:

«Մեռած մոլորակի վրա արվեստ չկա». այսպես էր Climáximo խմբի երկու ակտիվիստների կարգախոսը։

Խումբը նշել է, որ «կառավարություններն ու ընկերությունները պատերազմ են հայտարարել մարդկանց ու մոլորակին»։ Նրանք իսպանացի նկարչի նկարի իրենց ընտրությունը հիմնավորել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա պատմած պատմությամբ:

«Երբ գերմանացի զինվորները մտել են Պիկասոյի արվեստանոց Փարիզում, որտեղ նա ապրում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և տեսել են Գերնիկան՝ պատերազմի սարսափները պատկերող հայտնի գործը, նրանք հարցրին են. «Դո՞ւ ես արել դա»: Նա պատասխանել է. «Ոչ: Դուք եք արել դա»,- ընդգծել են ակտիվիստներն իրենց հրապարակման մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում