Ներքին 3 տարի առաջ - 19:52 14-10-2023

Երևանում Lexus-ը վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար և դիմել փախուստի. կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Առինջի կամար»-ի մոտ՝ դեպի Մեսրոպ Մաշտոց փողոցի խաչմերուկում Lexus մակնիշի ավտոմեքենան վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով էլ Երևանի բնակիչ 53-ամյա Հովսեփ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրի բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևոր 17-ամյա Մարիա Խ.-ն, ով վարորդի աղջիկն է, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդը դեպքի վայրից ճողոպրել է:

Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վթարային իրավիճակ ստեղծած և փախուստի դիմած Lexus-ի վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով