Ներքին 3 տարի առաջ - 19:27 14-10-2023

19-ամյա տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել. մինչ այդ, տղայի քայլի մասին ահազանգել է հայրը. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Տեղում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 19-ամյա Ռոբերտ Տ.-ն է:

Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվելու է քրեական վարույթ:

Դեպքի վայրում ոստիկաններին էին մոտեցել 2 ռուս զբոսաշրջիկ և ու ասում էին, որ իրենք ականատես են եղել, թե ինչպես է քաղաքացին ցած նետվել և իրենք էլ ահազանգել ու սպասել են այնքան, մինչև ժամանել են ոստիկաններն ու պարեկները:

Մինչ այդ էլ ինքնասպանություն գործած տղայի հայրը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ տղան տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է ինքնասպան լինի:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով