Միտք Ներքին 3 տարի առաջ - 18:08 14-10-2023

Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80500 մարդ

Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80 500 մարդ, սա նշանակում է, որ տեղահանվածների զգալի մասը, որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավորապես, ընտրել են ՀՀ մարզերը։ Այս մասին կառավարության մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել հնարավոր լավագույն պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով»,- ասաց նա։

ՀՀ փոխվարչապետը նաև նշեց, որ նախորդ շաբաթվա վերջի դրությամբ 13 443 երեխաներ նույնականացրել են իրենց դպրոցները եւ շարունակում են իրենց կրթությունը ՀՀ դպրոցներում:

«Մենք գիտենք, որ ընտանիքներից շատերը սպասում էին վարձակալության հետ կապված, կամ բնակության հետ կապված ծախսերի աջակցության ծրագրին, որպեսզի այդ դրամական աջակցությունը ստանալով կարողանան լուծել իրենց վարձակալության երկարաժամկետ վայրը եւ ընտրեն հանրակրթական հաստատություններ, որտեղ կարող են կրթությունը շարունակել»,-ասաց նա:

Խաչատրյանը հույս հայտնեց, որ շաբաթվա վերջին այս ցուցանիշը էականորեն բարելավված կլինի եւ կմոտենա այն թվին, որը ներկայացնում է բռնի տեղահանված արցախցի դպրոցահասակների թիվը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով