Արտաքին 3 տարի առաջ - 16:38 14-10-2023

Ալիևն ընդունել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի առաջնորդին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվուն ընդունել է ինքնհռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության Էրսին Թաթարին։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ կողմերը գոհունակությամբ են խոսել «թյուրքական աշխարհի ժողովուրդների միջև հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաև մարդասիրական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության մասին»:

Ալիևն ասել է, թե Ադրբեջանը «միշտ նպաստել է թյուրքական աշխարհի սերտ միասնությանը և շարունակելու է հավատարիմ լինել միասնության գաղափարներին»։

«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության գործունեությունը Թյուրքական պետությունների կազմակերպությունում՝ դիտորդի կարգավիճակում։ Ընդգծվել է, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը երկար ժամանակ այդպիսի կարգավիճակ ունի նաև Տնտեսական համագործակցության և Իսլամական համագործակցության կազմակերպություններում»,- ասվում է հաղորդագրությունում:

Էրսին Թաթարն, իր հերթին, շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ «Ադրբեջանի ինքնիշխանության լիարժեք ապահովման կապակցությամբ» և շնորհակալություն է հայտնել Բաքվում Հյուսիսային Կիպրոսի մշակույթի օրերի կազմակերպման համար: Հանդիպման ավարտին Թաթարն Ալիևին հիշարժան նվեր է հանձնել։

Ուշագրավ է, որ հանդիպման սրահում տեղադրված չեն եղել Ադրբեջանի և «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» դրոշները, քանի որ դա կվկայեր Բաքվի կողմից այդ կազմավորման պաշտոնական ճանաչման մասին:

«Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան