Արտաքին 3 տարի առաջ - 12:28 14-10-2023

Ռուս բարձրաստիճան դիվանագետին Ստամբուլի հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել

Ստամբուլի հյուրանոցներից մեկում մահացած է հայտնաբերվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցին։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Կոբրինեցը վախճանվել է հոկտեմբերի 12-ին, 61 տարեկանում։ «Կյանքից հեռացել է տաղանդավոր դիվանագետը, փորձառու ղեկավարն ու սրտակից ուսուցիչը, որն իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է Հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Կոբրինեցին մահացած են գտել հյուրանոցի համարում, հյուրանոցը գտնվում է Ստամբուլի Թաքսիմ շրջասնում։

Նրա գործընկերները փորձել են զանգահարել դիվանագետին այն բանից հետո, երբ նա հանդիպման չի եկել։ Դրանից հետո հյուրանոցի աշխատակիցները մտել են Կոբրինեցի համար եւ գտել նրա դին։

Նախնական տվյալներով՝ դիվանագետը մահացել է սրտի նոպայից։ Դիվանագետի մարմինը տարվել է դիահերձարան՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։

Կոբրինեցը ծնվել էր 1961թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում։ 1984թ. ավարտել էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական իսնտիտուտը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով