Ներքին 3 տարի առաջ - 18:51 13-10-2023

Ես ղեկավարելու եմ «Հանրապետություն» խմբակցությունը․ Անի Խաչատրյանը՝ քաղաքապետարանում պաշտոններ ստանալու մասին

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը, որից հետո կրկին ակտուալ դարձավ հարցերի այն շարքը, թե ովքեր են լինելու այս կամ այն վարչության պետերը, փոխքաղաքապետերը և այլն։

Ելնելով Տիգրան Ավինյանի՝ լրագրողների հետ զրույցից, պարզ դարձավ, որ նա, օրինակ, քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնում տեսնում է ներկայիս ժ/պ ազգագրագետ Խորեն Գրիգորյանին։

Ըստ որոշ լուրերի՝ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնում տենսում են ներկայիս ժ/պ Վազգեն Հարությունյանին։ Պաշտոն կստանա նաև Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը։

Ինչ վերաբերում է փոխքաղաքապետերին, ապա քննարկվում է Լևոն Հովհաննիսյանի նշանակման հարցը, ով մինչ այս կատարում էր Երևանի քաղաքապետի պարտականությունները։ Քննարկվում է նաև ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանի նշանակման հարցը։ «Հանրապետություն» խմբակցությանը ևս բաժին է հասնում փոխքաղաքապետի 1 պաշտոն։

Oragir.News-ը ավագանու անդամ Անի Խաչատրյանից հետաքրքվեց՝ ի վերջո որոշվե՞ց՝ ի՞նքն է լինելու փոխքաղաքապետ, թե՞ Արտակ Զեյնալյանը։

«Ես ղեկավարելու եմ «Հանրապետություն» խմբակցությունը, պարոն Զեյնալյանը լինելու է Երևանի ավագանու անդամ։ Մնացածի մասին հայտնի կլինի ժամանակին։ Մենք լինելու ենք Երևանի ավագանու անդամներ»,- ասաց Անի Խաչատրյանը։

Տիգրան Ավինյանի տեղակալների՝ փոխքաղաքապետերի հարցը, կքննարկվի արտահերթ նիստով կամ էլ նոյեմբերի 21-ի հերթական նիստին: Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ քաղաքապետի տեղակալներին ներկայացնում է քաղաքապետը, նշանակում կամ ընտրում է Երևանի ավագանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում