Ներքին 3 տարի առաջ - 18:30 13-10-2023

Արցախից ՀՀ տեղափոխված վիրավորներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է․37 մահվան դեպք է գրանցվել

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 19-ին իրականացրած հերթական ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվը 208 է, 56 պացիենտի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին Oragir.News-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։

Նախարարության փոխանցմամբ՝ 20 բուժառու բուժում է ստանում արտասահմանյան նեղ մասնագիտական կլինիկաներում։ Սեպտեմբերի 25-ից մինչ օրս գրանցվել է մահվան 37 դեպք։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, շատերն անհայտ կորած են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»