Ներքին 3 տարի առաջ - 18:15 13-10-2023

Մեկ օրում ջնջվեց մեր ամբողջ անցյալը. Արցախից բռնի տեղահանված

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մենք վերդարձանք Արցախ այն հույսով, որ գոնե մեզ մնացած փոքրիկ հողը պահենք։ Մտածում էինք՝ քանի ապրում ենք Արցախում, պիտի պահենք ու ապրեցնենք այն, հավատով սպասում էինք, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց մեկ օրում ջնջվեց մեր ամբողջ անցյալը»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախի Ասկերանի շրջանի Խնձրստան գյուղից բռնի տեղահանված Նարինե Բեգլարյանը։

Նարինե Բեգլարյանի 10 հոգանոց ընտանիքի մի մասը Եղվարդում է ապաստանել, մյուսներն էլ տեղափոխվել են Գյումրի։ Նարինեն հուզմունքով է պատմում Արցախում տեսածի ու լսածի մասին․

«Երկու օր ճանապարհին էինք՝ սոված, ծարավ, կալոնաների մեջ նստած սպասում էինք մինչև մեքենաները շարժվեին Հակարի, ես էդ անունը դրել եմ դժոխքի ճանապարհ, որովհետև էդ իրոք դժոխք էր։ Ճանապարհին մարդիկ էին մահանում, երեխաներ էին ծնվում ու դու չգիտեիր դժոխքի միջով ողջ կանցնես, թե՞ քեզ գերի կվերցնեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով