Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:36 13-10-2023

6000-ից ավելի հուշարձան կար Արցախում․ վտանգված է մեր պատմական կենսագրությունը

Ադրբեջանն այսօր վարում է իր վաղեմի երազանքներից մեկը՝ Արցախի պատմամշակութային կոթողների և հուշարձանների վրայից մաքրում է հայկականը, դրանք վերագրում իբրև ադրբեջանական կամ ալբանական։

Արցախի կառավարության կողմից կազմված ցուցակների համաձայն 4115 հուշարձան կա, որոնք այսօր անցել են թշնամու տիրապետության տակ, սակայն ոչ պաշտոնական տվյալներով դրանց թիվն անցնում է 6000-ից։

Շրջափակման պայմաններում, ցավոք, վառելիքի բացակայության պատճառով հնարավոր չի եղել հաշվառել հուշարձանախմբերը։ 44-օրյա պատերազմից հետո՝ բռնագաղթված տարածքներում գտնվող հուշարձանների մի մասն էլ ոչնչացվել և պղծվել են։

«Մեր ողջ պատմամշակութային ժառանգությունը՝ սկսած հին պապենական գերեզմանոցներից մինչև հոգևոր հայտնի կենտրոններ՝ Դադիվանք, Գանձասար, Ղազանչեցոց այսօր վտանգված է»,- Oragir.News-ի հետ հարցազրույցում նշեց «Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»