Արտաքին 3 տարի առաջ - 13:04 13-10-2023

Իսրայելցի զինվորականները սպիտակ ֆոսֆոր են կիրառել․ Human Rights Watch

Ապացույցներ կան, որ իսրայելցի զինվորականները հոկտեմբերի 10-ին և 11-ին Գազայի հատվածը և Լիբանանը ռմբակոծելու ժամանակ սպիտակ ֆոսֆոր են կիրառել։ Այս մասին տեղեկացնում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը։

Հաղորդվում է, որ կազմակերպությունն այս եզրակացությունը կատարել է տեսաձայնագրությունների և ականատեսների վկայությունների հիման վրա։

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ Գազայում սպիտակ ֆոսֆորի օգտագործումը մեծացնում է խաղաղ բնակչության համար վտանգը և հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում։

Սպիտակ ֆոսֆորը բռնկվում է թթվածնի հետ շփվելիս՝ առաջացնելով թանձր սպիտակ ծուխ։ Զինվորականներն այդ նյութը երբեմն կիրառում են տարածքների տեղորոշման համար, սակայն այն կարող է նաև լուրջ այրվածքներ առաջացնել:

Միջազգային իրավունքով սպիտակ ֆոսֆորն արգելված չէ, սակայն մարդկանց վրա վնասակար ազդեցության պատճառով դրա օգտագործումը խստորեն կարգավորվում է։

Իսրայելի զինվորականները Reuters-ին հայտնել են, որ «ներկա պահին տեղեկություններ չունեն Գազայի հատվածում սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման մասին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով