Ներքին 3 տարի առաջ - 00:19 13-10-2023

Արարատ Միրզոյանն ընդունել է Տոյվո Կլաարին

Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանն ընդգծվել է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգության, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաև հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության առանցքային ուղերձներին համահունչ բանակցային գործընթացի շարունակման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանմանը, ԼՂ-ն փաստացի էթնիկ զտման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակին, ԼՂ հայության իրավունքների և առկա հումանիտար խնդիրների հասցեագրման անհրաժեշտությանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով