Ներքին 3 տարի առաջ - 19:52 12-10-2023

Ամուսնու և 2 ամսական աղջնակի հետ Արցախից բռնի տեղահանված Լեռնուհին օգնության կարիք ունի

Արցախից բռնի տեղահանված 22-ամյա Լեռնուհին 2-րդ անգամ է կորցնում հայրենի տունը։ Ամուսնու և 2 ամսական աղջնակի հետ մի կերպ՝ շուրջ 3 օր գաղթի ճանապարհով հասել են Երևան։

Լեռնուհին ասում է՝ ինքն այն «երջանիկներից» է, ում փոքրիկը հայր ունի, նաև տանիք՝ գլխավերևում, բայց մի հարց իրեն շատ է տանջում․ ամուսնու հայրն ու տատիկն այս պահին գտնվում են տուն-ինտերնատում, քանի որ իրենց վարձակալած բնակարնում տեղ չկա, 2 ընտանիք է այնտեղ ապրում։

Ասում է՝ պետության կողմից ոչ մի օգնություն չի ստացել, միայն մեկ անգամ անհատ բարեգործներ են իրենց սնունդ և հիգիենայի պարագաներ նվիրել։

Լեռնուհու երազանքը մեկն է՝ ընտանիքը հավաքվի մեկ հարկի տակ հին ու բարի օրերի պես, երբ իրենց Ստեփանակերտի մեծ տանը հավաքվում էին թեյի սեղանի շուրջ, քննարկում օրվա նորությունները, իրար բարի գիշեր մաղթում՝ վաղվա լուսավոր օրվա ակնկալիքով։

Լեռնուհու ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 098828279։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով