Ներքին 3 տարի առաջ - 19:31 12-10-2023

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Բունդեսթագի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ- ից հայերի բռնի տեղահանության հետ կապված հարցեր

Շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի գլխավորած պատվիրակության այցը Գերմանիա, որի նպատակն է հայ-գերմանական քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների խորացումը:

Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միխաել Գրոսե-Բրյոմերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, պղնձի հանքաքարի վերամշակման, միկրոչիպերի դիզայնի եւ այլ ոլորտներում Հայաստանի ներդրումային միջավայրին վերաբերող հարցերը եւ գերմանական կողմի ներդրումային հետաքրքրությունները:

Գրոսե-Բրյոմերին ներկայացվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանության եւ Հայաստանում նրանց սոցիալական ու տնտեսական ներգրավման հարցերը եւ այդ համատեքստում անդրադարձ է եղել Գերմանիայի հնարավոր աջակցությանը:
Գերմանիայի Բունդեսթագ այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ֆինանսական, արտաքին եւ տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի անդամների հետ:

Բունդեսթագի տնտեսական համագործակցության եւ զարգացման հանձնաժողովի նախագահի տեղակալ Քրիստոֆ Հոֆմանը հանդես է եկել ներածական խոսքով եւ ողջունել հյուրերին՝ նշելով, որ դեռ 1991 թվականից Հայաստանն արեւելյան քաղաքականության ակտիվ հետեւորդ է: Նա ընդգծել է, որ Հայաստանին ընկալում են որպես գործընկեր: Հիշատակելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հարյուր հազարից ավելի բռնի տեղահանվածների փաստը՝ Քրիստոֆ Հոֆմանը մտահոգություն է հայտնել, որ խնդիրները լուծվում են ոչ թե խաղաղ, այլ ռազմական ճանապարհով:

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գեւորգ Պապոյանը շնորհակալություն է հայտնել ընդլայնված մեծ կազմով հանդիպման հնարավորության համար: Նա ներկայացրել է ՀՀ-ում եւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ընդգծել ժողովրդավարական արժեքներին ՀՀ նվիրվածությունը, բարձր գնահատել Գերմանիայի դրական միջնորդությունն ու ջանքերը եւ հասցեական հայտարարությունները: Որպես իրավիճակի հաղթահարման ճանապարհ՝ Գեւորգ Պապոյանը կարեւորել է ՀՀ տնտեսության զարգացումը: Բարձր գնահատելով Գերմանիայի փորձի ու աջակցության անհրաժեշտությունը Հայաստանին՝ ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով, ինչպես նաեւ Գերմանիայի օժանդակությամբ Հայաստանի եւ Գերմանիայի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները կթեւակոխեն նոր փուլ: Նա շեշտել է, որ փոխադարձ շահութաբեր տնտեսական հարաբերությունների կարելի է հասնել երկուստեք ակտիվ համագործակցությամբ:

Հանդիպման ավարտին ԱԺ պատվիրակության անդամներ, պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը պատասխանել են Բունդեսթագի պատգամավորների հարցերին:

Հարցերը վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի սոցիալական պաշտպանության մեխանիզմներին, տարածաշրջանային իրավիճակին, ճանապարհների ապաշրջափակման հնարավորություններին, խաղաղության պայմանագրի կնքման հնարավորություններին եւ այլնի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան