Ներքին 2 տարի առաջ - 17:39 12-10-2023

Կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, գ. Ափնագյուղ):

Մասնավորապես՝

- արտադրական շինությունը չի ունեցել սանհանգույց, ձեռքերը լվանալու համար լվացարաններ՝ տաք և սառը ջրով,

- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: