Ներքին 3 տարի առաջ - 14:52 12-10-2023

Մի խումբ հնդիկներ որոնվում են Երևանում ավազակային հարձակում կատարելու և 4000 դոլար հափշտակելու մեջ. shamshyan.com

Հոկտեմբերի 7-ին՝ Երևանում, ավազակային հարձակում է տեղի ունեցել հնդիկների մասնակցությամբ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու հնդիկներ՝ «գլխի վնասվածք, աջ ականջի պատռած վերք» և «աջ ուսագոտու փակ վնասվածք, վերջույթների քերծվածքներ» ախտորոշումներով:

Պարզվել է, որ վիրավորները Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ են՝ Երևանի ավանդական բժշկության համալսարանի ուսանողներ՝ 22 ամյա Ս. Նազիրը և 24-ամյա Ա. Հարինը: Նրանք հայտնել են, որ տանը նրանց ծեծել են, շշով հարվածել նրանցից մեկի գլխին:

Ոստիկանությունը պարզել է, որ վերջիններիս ծանոթները, որոնք ևս Հնդկաստանի հանրապետության քաղաքացիներ են, մուտք են գործել նշված բնակարան, ծեծի ենթարկել 2 ուսանողներին, ապա, ըստ վերջիններիս հայտարարության, բնակարանից հափշտակել 4000 ԱՄՆ դոլար, կոտրել ASUS համակարգիչը և հեռացել:

Ոստիկանությունը որոնում է կասկածյալ հնդիկներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով