Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:13 12-10-2023

Արցախում մնացած հայերի թիվը չի գերազանցում 40-ը․ Բեգլարյանը հակադարձել է Ալիևին

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը։ Այս մասին Բեգլարյանը գրառում է կատարել իր տելեգրամյան ալիքում։

Բեգլարյանը պնդել է, որ Արցախում մնացած հայերի թիվը չի գերազանցում 40-ը։ Փաստացի, այնտեղ ոչ մի զինված կամ թաքնված մարդ չկա՝ չհաշված ադրբեջանցի ահաբեկիչներին։ Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևը հայտարարել էր, որ Արցախում այժմ ընթանում է տարածքի զտումը զինված խմբավորումներից։ Նրա խոսքով՝ դեռևս գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են։

«Մեր տեղեկություններով դեռ գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են մեր տարածքում։ Սեպտեմբերի 20-ից հետո ևս Ղարաբաղում զինված սադրանքներ եղել են։ Տարածքը բավական մեծ է, լեռնային է և պատված է անտառներով, այնպես որ մեզանից որոշակի ժամանակ կպահանջվի այն զինված հրոսակախմբերից մաքրելու համար», - նշել էր նա։

Ամենից շատ դիտված

17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
21:49 Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը դադարեցվում է. ինչ է լինելու բուժանձնակազմի հետ
18:48 Մեր պայքարը ոչ միայն Սամվել Կարապետյանի համար է, այլև հայ ազգի ու պետականության. Հայկ Ֆարմանյան
17:00 Ավտոմեքենայի մեջ ծեծել էր հղի կնոջը, քաշել մազերից. կինն ավտոմեքենայից դուրս էր նետել իրեն ու մահացել
22:06 Գեղարքունիքի մարզում ձյուն է տեղում