Արտաքին 3 տարի առաջ - 10:35 12-10-2023

Իսրայելը Բլինքենի այցից առաջ Գազայում զանգվածային գնդակոծություններ է իրականացրել

Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ տարածաշրջան կատարելիք այցից առաջ զանգվածային գնդակոծություններ է իրականացրել Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում իսրայելական զինվորականները հայտնել են, որ «լայնածավալ հարված» են հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին պատկանող օբյեկտներին: Ականատեսների խոսքով՝ իսրայելական ավիացիան ուժգին ռմբակոծել է Գազա քաղաքը։

Գազայի իշխանությունները նաև հայտնել են Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարին օդային հարվածի մասին:

Պաղեստինի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ներկայումս Գազայում զոհերի թիվը հասել է 1200-ի, մոտ 5600-ը։

Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնել է տարածաշրջան՝ հանդիպելու հակամարտության երկու կողմերի առաջնորդների հետ։ Բայդենն իր բարձրաստիճան դիվանագետին ուղարկել է Մերձավոր Արևելք՝ ցույց տալու Վաշինգտոնի շարունակական աջակցությունն Իսրայելին, ապահովելու գերիների, այդ թվում՝ ամերիկացի, ազատ արձակումը և կանխելու ավելի լայն պատերազմի բռնկումը:

ԱՄՆ պետքարտուղարը տարածաշրջան կժամանի այսօր և կայցելի նաև Հորդանան, բայց չի մեկնի Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափ, որտեղ սովորաբար հանդիպում է Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ